National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.10.2010
Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին
1 / 3

Հոկտեմբերի 8-ին երկօրյա  աշխատանքային այցով Հայաստան ժամանեց  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:

   Ազգային ժողովում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի միջեւ:

Փաստելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը եւ փոխգործակցության խորացմանը բազմաթիվ ուղղություններով: Նշվեց, որ երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանը նպաստում է  օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ  այս համատեքստում կարեւորվեց  բարեկամության պատգամավորական խմբերի  գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները  նշեցին , որ  հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, կարեւորեցին տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը  եւ կոնկերտ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: 

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելով հյուրերին` անդրադարձավ 2009 թվականի սեպտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցին եւ կարեւորեց այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ փոխայցելությունները նպաստում են երկու երկրների  ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը, եւ Ալի Լարիջանիի այցով  երկկողմ հարաբերություններն ավելի կակտիվանան:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին  կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մեջ ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին: Նա դրական գնահատեց այդ այցը, որը նպաստեց նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարեւորվեց տնտեսական կապերի սերտացումը  եւ այդ ոլորտում նախանշված ծրագրերի իրականացումը: Երկուստեք նշվեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, ինչը լավ հնարավորություն է  ստեղծում նպաստել նախատեսված ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կարեւոր համարեց այն  ծրագրերի իրագործումը, որոնք  կնպաստեն տնտեսության աշխուժացմանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին  եւ առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարեւանների հետ, եւ խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասաց, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ շատ կարեւոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշեց, որ  խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: 

 Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման եւ առաջընթացի համար: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, եւ ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան:

Հանդիպման ավարտին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ  երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները համատեղ լուսանկարվեցին:
 
 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am